Ադրբեջանում շրջանառում են «արևմտյան Ադրբեջանից փախստականների» թեման

Ադրբեջանում մեծ թափով շրջանառում են «արևմտյան Ադրբեջանից փախստականների» թեման։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի միլի մեջլիսի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի նիստում առաջարկվել է վերանայել «Փախստականների և հարկադրյալ վերաբնակների կարգավիճակի մասին» օրենքը։ «Մենք պետք է ուշադրության առնենք արևմտյան Ադրբեջանից փախստականների հարցը։ Նկատի ունենալով նոր իրողությունները՝ լավ նախաձեռնություն կլիներ վերանայել այդ օրենքը։ Մենք կարող ենք քննարկել այդ հարցը համապատասխան պետական հաստատությունների հետ»,- հայտնել է կոմիտեի նախագահ Մուսա Ղուլիևը։

Հիշեցնենք, որ «արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ժամանակակից Հայաստանի ՈՂՋ տարածքը։ Նման ձևակերպումներն Ադրբեջանի օրենսդիր մարմնում վառ ցուցադրում են ինչպես այդ պետության «խաղաղ օրակարգը», այնպես էլ «Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների բացակայությունը»։

News.am