Թաթոյան․ Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել

8-ը տարի առաջ այս օրը` 2016 ապրիլի 2-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական հարձակումներ Արցախի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա այդ օրերին Արցախում է եղել, ասում է՝ անձամբ է եղել ադրբեջանական վայրագությունների ականատեսը։

«Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության, ռասիզմի վրա:

Հայատյացությունն այդ երկրի քաղաքական իշխանության գոյության երաշխիք է», - նշել է նա։

News.am