2024-04-09 11:51
Լրատվական գործակալություններ
0
Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը կսկսվի ժամը 14.30-ին
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 9-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կանցկացնի։ Քննարկումների թեման կլինի «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը»։
Ընդդիմությունը որպես հիմնական զեկուցողներ հրավիրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Արտահերթ նիստը կսկսվի ժամը 14.30-ին։
News.am