Բաքվում մտածում են՝ հրավիրե՞ն Ամենայն Հայոց կաթողիկոսին կոնֆերանսի, թե՞ ոչ

Տարեվերջին Բաքվում տեղի է ունենալու հոգևոր առաջնորդների հանդիպում։ Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտնել է Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդ, շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա ասել է, որ քննարկվելու է հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հրավիրելու հարցը։ «Ես ժամանակին նրան հրավիրել եմ Ադրբեջան, նա եկել և մասնակցել է հոգևոր կոնֆերանսին»,- տեղեկացրել է Փաշազադեն։

News.am