2024-04-13 09:48
Լրատվական գործակալություններ
0
ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ այնտեղ տեղակայված զորքերին լրացուցիչ պաշտպանություն ապահովելու համար։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
«Լրացուցիչ ուժեր ենք տեղակայում տարածաշրջան, որպեսզի աջակցենք տարածաշրջանային զսպման ջանքերին և ամրապնդենք ԱՄՆ զորքերի անվտանգությունը։ Այս պահին այլ տեղեկություն չունենք տրամադրելու»,- շեշտել է զինվորականը։
Այս մեկնաբանությունը Պենտագոնի ներկայացուցիչն արել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա օրեր առաջ կատարված հարձակմանը՝ Իսրայելի ուղղությամբ Իրանի հավանական պատասխան հարվածի մտահոգությունների առնչությամբ:
News.am