ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած 4 զինծառայողների անունները։

«Ողբերգական վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը,Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը»,– ասված է հաղորդագրությունում։