Գրոսսի. Իրանում հարստացված ուրանի առկայությունը չի վկայում միջուկային զենք ունենալու մասին
Այն փաստը, որ Իրանը հարստացված ուրանի մեծ պաշարներ է կուտակել, չի նշանակում, որ Թեհրանը միջուկային զենք ունի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկություն չունի Իրանի միջուկային ծրագրի մասին, հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո։
Նա ընդգծել է, որ Թեհրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները, որոնք տեխնիկապես նույնական են զենքին, «զգուշավորություն և հարցեր են առաջացնում միջազգային հանրության շրջանում»:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև ասել է, որ ակնկալում է մի քանի շաբաթվա ընթացքում այցելել Թեհրան՝ քննարկելու Իրանում հարստացված ուրանի մեծ պաշարների առկայության հարցը։
«Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կվերադառնամ Թեհրան և կփորձեմ ամեն ինչ վերադարձնել բնականոն հունի»,- ասել է նա։
«Հուսով եմ, որ ինձ կհաջողվի իրավիճակը տեղափոխել համագործակցության բարձր մակարդակ։ Մեր հասանելիության մակարդակն, ըստ իս, կարող էր շատ ավելի լավը լինել»,- ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
News.am