Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումները։
Մինչև ապրիլի 19-ը Միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը երկու փուլով։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է Եղիշե Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ նիստը սկսվել էր ադրբեջանական կողմի առարկություններով։ Ըստ նրանց՝ Հայաստանի ներկայացրած բողոքը պետք է մերժվի, քանի որ այն դատարանի իրավասության ներքո չէ։
Նշենք, որ բացի Հաագայի դատարանի Հայաստանն Ադրբեջանի դեմ ևս 4 միջպետական գանգատ է ներկայացրել նաև Եվրոպական դատարան։ Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, չորրորդը՝ Արցախում տեղի ունեցած խախտումներին, այն ներառում է նաև արցախահայերի բռնի տեղահանությունը։
News.am