Փաստաբան․ ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին դաժան ծեծի են ենթարկել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած անձին` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Երեկ ՔՊ–ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի»,– գրել է փաստաբանը։

Նա նշել է, որ շուտով հնարավորություն կունենա զրուցելու Սամվելի հետ, ինչից հետո կներկայացնի մանրամասները:

Սամվել Վարդանյանը ապրիլի 15-ին` մինչ ձերբակալությունը, հայտնել էր, որ ինքը չի վիրավորել, ուղղակի հանրային պարսավանքի ինստիտուտն է փորձել գործի դնել։

Պատգամավոր Հակոբ Ասլանյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայում դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։ Ըստ ՔՊ–ական պատգամավորի` երիտասարդն անցել է բոլոր սահմանները ու օրենքի առջև պիտի պատասխան տա։

«Ես ուզում էի վճարել, նա կանգնեց իմ ճանապարհին և սկսեց այնպիսի բաներ ասել, որ ասելու չէ։ Նույնիսկ այդ պայմաններում ես ասացի` ճանապարհ տուր, բայց չթողեց, և այդ ժամանակ ես հրեցի իրեն ու անցա։ Նա նկարահանելու իրավունք էլ չուներ, դա նշանակում է մտնել իմ սեփական տարածք»,– պատմեց Ասլանյանը։

Պատգամավորը վստահ է` միջադեպը պատահական չի եղել, այլ ուղղորդված մոտեցում էր։ Հարցին` արդյոք կարծում է, որ նրան հետևել են, Ասլանյանը շեշտեց` ուղղակի իրեն ճանաչում են։

Պրոֆեսորը նաև փաստեր է ներկայացրել, որ հայատյացությունն Ադրբեջանում տարածվում է և խրախուսվում պետական մակարդակով։ «Նախագահ Ալիևը շարունակաբար էթնիկ հայերին բնութագրում է որպես «ֆաշիստ», «գիշատիչներ», «շներ», «վայրի գազաններ», «բորենիներ» և այլն»,- ասում է Մերֆին։

Sputnik Արմենիա