ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ՊԵՏՔ ԵՆ ՀՄՈՒՏ, ՀԵՌԱՏԵՍ, ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ. Օսկանյան

Ի հեճուկս Ադրբեջանի և ՀՀ-ի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ. այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա ընդգծեց՝ եղել է ցեղասպանություն, էթնիկ զտում։

Օսկանյանը նշեց, որ այսօր ՀՀ-ի անվտանգության հարցերն են առաջնային դարձել և շեշտեց՝ պետք է փաստել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձրել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։

Նա հավատացրեց, որ Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ:

Նախկին արտգործնախարարը կարևորեց նոր դաշնակցային բանակցությունների անցկացումը նույն վեկտորներով, բայց նոր իրողությունների հիման վրա։ Նկատեց, որ Հայաստանի դաշնակիցը հասկանում է դա

«Նրան նույնպես պետք են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է վերանայել դաշնակցային հարաբերությունները»։

Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում դա հնարավորություններ կստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգությունը «Կարևոր է նաև վերջ տալ հասարակության բևեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է»։

Այսօր