2024-05-06 15:37
Լրատվական գործակալություններ
0
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն են միանում քաղաքացիները։ Սրբազանին և շարժման անդամներին երեխաները ողջունեցին փուչիկներով, մի շարք քաղաքացիներ ժենգյալով հաց բաժանեցին քայլերթի մասնակիցներին։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սևանի թերակղզու խաչմերուկից։
News.am