Ամեն ինչ լավ է լինելու․ Արվեստի գործիչները միացել են շարժմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթին միացել են նաև մշակութային գործիչներ։ Արամոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը՝ որպես հայ, որպես ՀԱԵ հետևորդ, ՀՀ քաղաքացի՝ միացել է սրբազանին։

 


«Ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Արամոն։

Դավիթ Ամալյանը, շարունակելով միտքը և ներկայացնելով նպատակը, նշեց՝ ունենալ իշխանություն, որը պետական է։ Ինչ վերաբերում է իշխանական և թշնամական քարոզչամեքենայի կողմից իրականացվող արշավին, Ամալյանը նշեց՝ այդքանը բավարար է, որ կարծիք կազմեք իշխանության մասին։

«Իշխանություններն ինչ ուզեն՝ կասեն։ Եկեք իրենց մի լսեք, իրենք ադրբեջանամետ բաներ են խոսում։ Աստված առաջ»,- նշեց Ամալյանը։

«Փաստինֆո»