2024-05-06 19:03
Լրատվական գործակալություններ
0
Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Նայջել Քեյսիին և Պիեռ Լևիին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Առաջինը Սմոլենսկայա հրապարակ է ժամանել բրիտանացի դիվանագետը։ Նա մոտ 30 րոպե է անցկացրել նախարարությունում և չի պատասխանել մամուլի հարցերին։
Այնուհետև ֆրանսիացի դիվանագետն է լքել շենքը՝ այնտեղ անցկացնելով մոտ 40 րոպե. նա ևս հրաժարվել է զրուցել լրագրողների հետ։
Նշենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ճեղքի առաջնագիծը։ Հետևել են նաև այլ հայտարարություններ։
«Փաստինֆո»