Ո՞ր երկրների առաջնորդները կմասնակցեն Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի շքերթին

Հաղթանակի շքերթին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի ղեկավարները, բացի դրանից, հրավիրված են ԱՊՀ, Միութենական պետության և ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները: Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մայիսի 9-ին օտար պետությունների ղեկավարներն ուայլ օտարերկրյա ներկայացուցիչներ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի հիշատակին նվիրված զորահանդեսին»,- նշել է Ուշակովը։

Ըստ Ուշակովի՝ շքերթին հրավիրված են նաև ԱՊՀ-ի, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Զարգացման Եվրասիական բանկի, Շանհայի կազմակերպության և համագործակցության և մի շարք այլ պետությունների գործադիր մարմինների ղեկավարներ, ինչպես նաև բարեկամ պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։

News.am