Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ դիվանագիտական ​​և քաղաքական միջոցներով։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը նպաստելու համար»,- հեռուստաալիքը վկայակոչում է Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որը տարածվել է Սի Ծինփինի Ֆրանսիա այցից հետո։

News.am