ՊՆ. Կիրանցում արված տեսանյութում Հայաստանի հատուկ ջոկատային է

Համացանցում տարածվում է տեսանյութ, որի հեղինակները պնդում են, որ Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել։

Ի պատասխան տարածված լուրերի՝ Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է:

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»։

Panorama.am