ՌԴ կառավարությունը վայր դրեց լիազորությունները

ՌԴ կառավարությունը վայր դրեց լիազորությունները, տեղեկացրել է Правительство РФ. Коротко» Թելեգրամ-ալիքը։

«Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն կառավարության նոր ընտրված նախագահի առջև լիազորությունների դադարեցման մասին »,- նշվել է հաղորդագրությունում։

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը լիազորությունները վայր է դնում պաշտոնն ստանձնած պետության ղեկավարի առջև։ Նախարարներն ինքնաբերաբար ստանում են պաշտոնակատար մակդիրը և շարունակում աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։

Նոր կանոնների համապատասխան՝ վարչապետ նշանակում է նախագահը Պետդումայի կողմից թեկնածության հաստատումից հետո։ Դրա համար նախատեսված է երկու շաբաթ։ Կառավարության նոր ղեկավարը նախագահին է ներկայացնելու գործադիր իշխանության կառուցվածքի իր տեսլականը և հետո Պետդումային առաջարկելու է փոխվարչապետերի և նախարարների թեկնածություններ, բացի ուժային բլոկի և ԱԳՆ ղեկավարներից։ ՊՆ, ԱԴԾ, ՆԳՆ, արդարադատության, ԱԻՆ և ԱԳՆ ղեկավարներին նշանակում է պետության ղեկավարը Դաշնության խորհրդի հետ խորհրդակցություններից հետո։

Միխայիլ Միշուստինի կառավարությունն աշխատում է 2020թ. հունվարի 21-ից։

News.am