2024-05-08 09:35
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ՊՆ․ 39-ամյա պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է 39-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինծառայողի մարմինը հայտնաբերվել է այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
ՊՆ-ն վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Sputnik Արմենիա