Պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել

Պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հայտնել էինք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։

Արտակ Ավալյանն ամուսնացած էր, ուներ երեխաներ։

Sputnik Արմենիա