Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք

Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։

Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է.

«Այսօր, 13:00-ին շարժվում ենք Չարենցավանից, ժամը 18:00 կլինենք Երևան գրությամբ կարմիր տուֆից հուշարձանի մոտ (Երևանի հյուսիսային մուտք)»։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին կեսօրից Կիրանցից երթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- երթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Երթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։

Panorama.am