Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը

Երկրների ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությունում ապահովում է մասնակից երկրների առաջանացիկ զարգացում, և դրա շարունակումը բխում է նրանց շահերից, մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Կրեմլում ռիսկեր տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված։ Մինչ այդ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը իբր Հայաստանի նկատմամբ չի կատարվել, և Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ հայտարարություն չի ստացել Երևանից անդամակցության դադարեցման մասին։ Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում, ՌԴ-ն ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։

«Ի պատասխան կարող եմ միայն փաստել մի բան, որ ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացը բավական հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Եվ հաստատ երկրների ՀՆԱ աճի տեմպերում ամեն տարի ահա այդ ինտեգրացիոն գործընթացի բաժինը բավական նկատելի է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այդ միությունը։

News.am