Ստանոն հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին

ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանաչման կամ չճանաչման հարցում, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

«Նախագահի ճանաչման կամ չճանաչման կամ երդմնակալությանը մասնակցելու մասին հարցը որոշումներ են, որոնք ընդունվում են ազգային մակարդակով։ ԵՄ երկրները միասնական մոտեցում չունեն նախագահ Պուտինի ճանաչման կամ չճանաչման հարցում։ Նա գտնվում է Կրեմլում, նա որոշումներ է ընդունում»,- ասել է Ստանոն։

Նա այսպես է պատասխանել եվրոպացի լրագրողների հարցերին Մոսկվայում մայիսի 7-ին ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը Եվրամիության երկրների դեսպանների ներկայության մասին։

News.am