2024-05-08 19:56
Լրատվական գործակալություններ
0
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նա լսել և քննարկել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:
Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի` սահմանների դելիմիտացիայի համար հիմք է ընդունվում Ալմա Աթայի հռչակագիրը։
Sputnik Արմենիա