Փայլան․ Սա ատելության հողի վրա հանցագործություն է

Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարության հետ կապված Կարո Փայլանը մեկնաբանություն է տվել թուրքական Tarafsizhaber կայքին, տեղեկացնում է News.am։

Կարո Փայլանը նշել է, որ ակընհայտ է, որ հայ կնոջ դեմ հարձակումը տեղի է ունեցել ատելության հողի վրա։ Կարո Փայլանը շեշտել է, որ դեպքի հետ կապված խոսել է պատկան մարմինների հետ։

Նշենք որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում դիմակավորված անձինք բնակարանի մուտքի մոտ դանակահարել են հայաստանցի կնոջ և հեռանալուց ասել, որ դա սկիզբն է։

Հարևանների ահազանգով հիվանդանոց տեղափոխված հայաստանցի կինը բուժում է ստանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։