Համաձայնել են հարաբերությունների բարելավմանը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը G20-ի շրջանակներում քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Նախագահ Թրամփի բանակցությունները նախագահ Պուտինի հետ ավարտվել են: Նրանք երկուսն էլ համաձայնել են, որ հարաբերությունների բարելավումը երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից է բխում: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ, տեղեկացնում է aysor.am: