Բնապահպան․ «Քաղաքի աղբը համաճարակի բուն է»

Քաղաքում կուտակված աղբը կարող է համաճակի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Civil Voice ՀԿ անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը` անդրադառնալով մայրքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներին:

«Էս խայտառակությունը կարող է բերի շատ լուրջ իրավիճակի, տարբեր տեսակի համաճարակների բռնկման: Այս վիճակից շատացել են առնետները, իսկ առնետները չումայի կրող են, նաեւ համաճարակ կարող են տարածել թափառող շները, կաչաղակներն ու ագռավները: Քաղաքի աղբը համաճարակի բուն է»,-ասաց նա` նշելով, որ Առողջապահության նախարարությունը դեռ ոչ մի կերպ չի արձագանքում  այս իրավիճակին: