ԲԴԽ–ն պարզաբանում է տարածել Քոչարյանի գործի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանել է, թե ինչու Քոչարյանի և մյուսների քրեական գործն առաջին ատյանի դատարանի այլ դատավորի չի փոխանցվում։

ՀՀ Դատական դեպարտամենտը Facebook-յան էջում պարզաբանում է հրապարակել, որտեղ մասնավորապես պատասխանել է այն հարցին, թե ինչու «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո չի վերամակագրվում մեկ այլ դատավորի։

ԲԴԽ–ն իր պարզաբանման մեջ ընդունում է, որ եթե ինչ–ինչ պատճառով գործը վարող դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, ապա նրան հանձնված գործերը պետք է վերաբաշխվեն նույն դատարանի այլ դատավորների միջև։

Բայց տվյալ գործի վրա օրենքի այս դրույթն, ըստ ԲԴԽ–ի, ներկա պահին չի կարող տարածվել։

Բանն այն է, որ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» քրեական գործով վերաքննիչ բողոքն 2019թ.–ի օգոստոսի 6-ին մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Իսկ վճռաբեկ բողոքի քննության համար օրենքը 3–ամսյա ժամկետ է սահմանում։

Այսպիսով, փաստորեն, Դատական դեպարտամենտը նախազգուշացնում է, որ մարտի 1-ի գործի քննությունը կարող է հետաձգվել ևս 3 ամսով։

«Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» վերաբերյալ քրեական գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվելուն պես կիրացվի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան պահանջը»,– հայտնում են Դատական դեպարտամենտից, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: