Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով նիստը հետաձգվել է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը կայանալիք նիստը հետաձգվել է, տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի կայքից:

Համաձայն ՍԴ որոշման՝ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը 2019-ի օգոստոսի 29-ի փոխարեն հետաձգել սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին», - ասված է որոշման մեջ, տեղեկացնում է Aysor.am։