Աննա Հակոբյանի հիմնադրամը Լևոն Տեր-Պետրոսյանի թոռան ուսումը

Այսօր Մատենադարանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ուսանելու է Լոնդոնի համալսարանական քոլեջում, տնտեսագիտություն մասնագիտությամբ: «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, 1 մլն դոլար է ծախսվում կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Նախապես ընտրվել է 55 ուսանող, որոնցից մեկը, սակայն, հրաժարվել է: Մանրամասները՝ տեսանյութում, տեղեկացնում է Factor.am: