Դիվանագիտական ներկայացուցչությունները դեսպանների մակարդակով վերականգնելու որոշում են կայացրել
ԱՄՆ-ը և Բելառուսը դիվանագիտական ներկայացուցչությունները դեսպանների մակարդակով վերականգնելու որոշում են կայացրել։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը, տեղեկացնում է БЕЛТА-ն։
«Մենք համաձայն ենք ձեզ հետ, որ իրերի դրությունը անբնական է, ոչ նորմալ»։ և մենք ուրախ ենք, որ այս փուլը վերջանում է։ Մենք փակում ենք այս փուլը այն քայլերի պատճառով, որ ձեր երկիրը և դուք անձամբ կատարել եք։ Նաև նշում ենք այն տեսլականը, որ դուք որդեգրել եք՝ ավելի շատ բազմազանություն՝ ինչպես ներքին գործերում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։ Մենք շատ ուժեղ աջակցում ենք այդ տեսլականը և ամեն ինչ անում ենք, որ օգնենք ձեզ այդ ճանապարհին»,- ընդգծել է պետքարտուղարի տեղակալը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը դա անում է ոչ թե մեկ այլ երկրի հետ մրցակցության նպատակով, այլ միայն այն նպատակով, որ իրենց համար շատ թանկ է այս տարածաշրջանը, և իրենք շատ ուշադիր ենք վերաբերում Բելառուսի ինքնիշխանությանն ու անկախությանը»,- հավելել է Դևիդ Հեյլը, տեղեկացնում է News.am-ը։