Լավրովը Նյու Յորքում հանդիպել է Զալկալիանիի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զրույցի ընթացքում երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր են քննարկվել, տարածաշրջանային անվտանգության խնդրի շուրջ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում նշել են, որ հանդիպումը կազմակերպվել է Շվեյցարիայի աջակցությամբ, որը Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով ներկայացնում է Վրաստանում Ռուսաստանի և Ռուսաստանում Վրաստանի շահերը, տեղեկացնում է News.am: