Սասուն Միքայելյան. Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում

Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

Ճշգրտմանը՝ դատապարտելի է արդյոք նախկին նախարարի հասցեին իր գործընկերոջ՝ «պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները» արտահայտությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց.

«Դատապարտելի է։ Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է։ Եթե նման բան է ասել, իր փոխարեն ներողություն եմ խնդրում», տեղեկացնում է aysor.am։

Основная тема:
Теги: