ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՆՈՐ ԹՎԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պանդեմիայի կապակցությամբ Հայաստանի բանկային համակարգը բախվել է միաժամանակ մի քանի խնդրի հետ, որոնք անհրաժեշտ էր օպերատիվ կերպով լուծել: Այդ մասին այսօր՝ մայիսի 1-ին, INSTALIVE-ի եթերում հայտարարել է Ամերիաբանկի բիզնեսի հետազոտություններ և ռազմավարության կենտրոնի ղեկավար Հովհաննես ԹՈՐՈՅԱՆԸ:
ՆՐԱ ԽՈՍՔՈՎ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է դարձել աշխատակիցների և հաճախորդների առողջության ապահովումը: Թորոյանը պարզաբանել է, որ բանկերը մարդաշատ են, ինչը նշանակում է, որ կարող էին դառնալ վիրուսի տարածման օջախ:
«Բարեբախտաբար մեր բանկային համակարգին ընդհանուր առմամբ, և Ամերիաբանկին մասնավորապես, հաջողվել է խուսափել դրանից»,-նշել է նա:
Թորոյանը հայտարարել է, որ երբ հայտնի էր դարձել վարակման առաջին հաստատված դեպքի մասին, բանկը սահմանել էր աշխատանքի արտակարգ ռեժիմ: Բանկի բազմաթիվ աշխատակիցներ սկսել էին աշխատել հեռավար ռեժիմում, միայն 1/3 մասն էր շարունակել աշխատանքը գրասենյակային պայմաններում: Բացի այդ, ձևավորվել էր աշխատակիցների պահուստային խումբ, որոնք աշխատում էին անմիջապես հաճախորդների հետ:
«Դա արվել էր, որպեսզի աշխատակիցներից մեկի վարակվելու դեպքում հնարավորություն լիներ օպերատիվ կերպով փոխարինել ամբողջ խմբին»,-հայտարարել է Թորոյանը:
Դեռ ավելին, շարունակել է նա, բանկերը պետքէ լուծեին իրենց որոշ հաճախորդների ֆինանսների պակասի խնդիրները, որոնք առաջացել էին ապրանքների իրացվելիության անկման և գործությունեության որոշ տեսակների արգելքի հետևանքով:
Այդ տեսանկյունից Ամերիաբանկը ձեռնարկել էր մի շարք քայլեր, որոնք ուղղված էին իրավիճակը մեղմելուն: Մասնավորապես, բանկի հաճախորդներին առաջարկել էին աջակցության որոշակի ծրագրեր՝ կոչված բարդ իրավիճակը մեղմելուն, որի հետ բախվել էր բիզնեսը: Կարևորն այն է, շարունակել է Թորոյանը, որ բանկային համակարգը և դրամավարկային կարգավորող մարմինը շատ արագ էին արձագանքել իրավիճակին՝ ձեռնարկելով քայլեր կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում:
«Բնականաբար, բոլոր խնդիրներն անհնար էր լուծել, քանի որ վարակի տարածումը դեռևս շարունակվում է, իսկ պանդեմիայով հրահրված ճգնաժամը, ըստ ամենայնի, դեռևս երկար կշարունակվի: Այդուհանդերձ, որոշ չափով հաջողվել էր մեղմել ազդեցությունն առնվազն սկզբնական փուլում»,-հայտարարել է նա: Թորոյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ձևափոխել է ձեռնարկատիրական գործունեությունը՝ տեղափոխելով այն դեպի համացանց: Նա խոստովանել է, որ Ամերիաբանկն արդեն վաղուց քայլեր էր ձեռնարկում առցանց ծառայություններ մատուցելու ուղղությամբ, արդեն անցած տարի բանկի գործողությունների 82 տոկոսն արվում էր բանկի մասնաճյուղերից դուրս: Իսկ ներկայումս մնացած 18 տոկոսը, որոնք կատարվում էին բանկի մասնաճյուղերում, էլ ավելի է կրճատվել:
«Տեխնոլոգիաների և հեռավար գործունեության զարգացումը զգալի չափով տնտեսում է ժամանակը: Այժմ ստիպված անցնելով առցանց սպասարկման, ե՛ւ մենք, ե՛ւ մեր հաճախորդները, մասնավորապես ավագ սերնդի ներկայացուցիչները, ձեռք են բերում նոր հմտություններ, որոնք կկիրառվեն հետկորոնավիրուսային շրջանում»,-հայտարարել է նա՝ կանխատեսելով զգալի փոփոխություններ ճգնաժամը հաղթահարելուց հետո:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է Հայաստանի կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերում՞ ասաց Հովհաննես Թորոյանը:
Նրա խոսքով՝ բանկը մասնակցում է իրավաբանական անձանց աջակցության 4, և ֆիզիկական անձանց աջակցության 3 ծրագրերում: Թորոյանը հիշեցրել է, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում բանկի միջոցով, որոշ դեպքերում շահառումները ստանում են աջակցություն անմիջապես պետությունից:
Բացի կառավարության միջոցառումներում մասնակցությունը, նա նշել է, որ բանկը նաև քայլեր է ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Մասնավորապես, մարտի 13-ին բանկի հաճախորդ ֆիզիկական անձանց տրամադրվել է վարկային արձակուրդի հնարավորություն: Այդ մեխանիզմը չի նախատեսում մարվող վարկի չափի ավելացում: Մասնակիորեն նաև մարումներից ազատված են որոշ իրավաբանական անձ հանդիսացող վարկառուներ, որոնք հայտնվել են բիզնեսի արգելված ոլորտների ցանկում:
Բացի այդ, բանկը տրամադրում է հնարավորություն առցանց հաշիվ բացելու և վարկի դիմում ներկայացնելու: Ինչպես նաև սահմանվել են սակագնային որոշակի փոփոխություններ առցանց ծառայությունների օգտագործումը խրախուսելու համար:
Թորոյանը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը միշտ նորարարական մոտեցումներ և նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու կողմնակից էր: «Ակնհայտ է, որ մենք արդեն առաջիկայում կկարողանանք ներկայացնել մեր հաճախորդներին նոր թվային ծառայություններ, որոնք նախկինում չեն եղել: Նաև մտադիր ենք որոշ չափով պարզեցնել գործող թվային ծառայությունները հաճախորդներին ավելի հասանելի դարձնելու համար»,-հավաստիացրել է նա:
Հայաստանում անհպում վճարումների տեխնոլոգիաների կիրառումը հարց է, որը լուծում է ոչ միայն երկրի բանկային համակարգը: «Այդ հարցն ունի մի քանի ասպեկտ: Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ տեխնոլոգիաների կիրառումը կարող է դառնալ իրականություն միայն ֆինանսական կառույցների նախաձեռնությամբ: Օրինակ՝ Apple ընկերության ապրանքները գործում են առավելապես փակ ոլորտներում, այսինքն՝ nfc-տեխնոլոգիաները բաց են ոչ բոլորի համար: Նրանք են որոշում, թե որ երկրի շուկան բացել»,-հայտարարել է Թորոսյանը:
Նա տեղեկացրել է, որ հայկական կողմը, այդ թվում՝ բանկը, դիմել է ընկերությանն՝ առաջարկելով բացել շուկան Հայաստանի համար:
ԹՈՐՈՅԱՆԸ ՆՇԵԼ Է, ՈՐ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ պետական կառույցների ակտիվությունը շատ կարևոր է, քանի որ միայն մասնավոր հատվածի դիմումը համոզիչ չէ:
Նա վստահ է, որ մեծացնելով Հայաստանի անկանխիկ գործարքները՝ երկրի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա:
Թորոյանը փաստել է, որ վերջին տարիներին երկրում անկանխիկ գործարքների թիվն աճել է, ինչը նույնպես կապված է ստվերային տնտեսության կրճատման հետ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ֆոնին: Բայց Ամերիաբանկը փորձել է գտնել միջանկյալ լուծում, որը կգործի նախքան Հայաստանում nfc-տեխնոլոգիաների ներդրումը:
«Դրանք փոքր ստիկերներն են, որոնք ամրացվում են հեռախոսի վրա և ըստ էության՝ կատարում նույն գործառույթները»,-ամփոփել է նա:
Նրա խոսքով՝ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակում կշահեն այն բանկերն ու ֆինանսական միջոնդրները, որոնք ստեղծված պայմաններում կարողացել են տրամադրել առավել ընդունելի և հարմար ծառայություններ:
Ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ բանկային համակարգում բազմաթիվ ծառայություններ ներկայում պահանջված չեն, հնարավոր է դրանց պահանջարկը չվերականգնվի նաև պանդեմիայից հետո: Սակայն միաժամանակ ձևավորվում են նոր ծառայություններ, նոր շուկաներ և հնարավորություններ:
«Բոլոր նրանք, ովքեր կկարողանան արդյունավետ և օպերատիվ կերպով արձագանքել նոր պահանջմունքներին, որոշ չափով կանխատեսել դրանց դրսևրումները, կհայտնվեն շահեկան դիրքում»,-հայտարարել է Թորոյանը:
Ստեղծված պայմաններում կարևոր է ակտիվորեն աշխատել նորարարություններ ներմուծելու ուղղությամբ:
«Եթե նախքան պանդեմիան մենք դիտարկում էինք նոր տեխնորոգիաների ներդրումը որոշակի թրենդի շրջանակում, ապա պանդեմիան առաջացրել է այդ գործընթացներն արագացնելու անհրաժեշտություն»:
Նա ընդգծել է, որ բանկային համակարգի դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն նորամուծություններին, որոնք կանդրադառնան ուղղակիորեն հաճախորդների ծառայություններին, բայց նաև բեք-օֆիսների ավտոմատացմանն ու օպտիմիզացիային: