«ՄՈՏ 21000 ԵՐԵԽԱ ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ…»

«Հասարակությունը լիակատար չափով չի գիտակցում վերահաս վտանգը»,-«ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է «Հանուն հայկական ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե ՍԱՀԱԿՅԱՆԸ:

-Գրեթե մեկ տարի առաջ իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանում փակվելու են երեխաների համար նախատեսված գիշերօթիկ հաստատությունները և ձեռնամուխ եղան այդ ծրագրի իրականացմանը, որի բացասական հետևանքների մասին դուք զգուշացնում էիք դեռ այն ժամանակ: Ընդ որում, երբ մեկ տարի առաջ դեռևս չկար համաճարակ՝ իր սոցիալ-տնտեսական, եթե չասենք՝ աղետալի հետևանքներով։ Պատմեք ավելի մանրամասնորեն, թե արդյունքում ինչի ենք մենք հանգել այսօր։

-Մենք հանգել ենք լուրջ խնդիրների, ինչպեսև ենթադրվում էր։ Ընտանիքների մեծամասնությունն այդպես էլ մնաց անպաշտպան։ Աշխատանքը, որը պետք է կատարվեր ինչ-որ անհատական ծրագրերի համաձայն, չկատարվեց, գործազուրկ դարձած մանկավարժները ստիպված էին վաստակի այլ միջոցներ փնտրել և ոչ բոլորի մոտ է ստացվել կարգավորել այդ հարցը: Ձմռան ծանրագույն ամիսներին ընտանիքները օգնության համար ստիպված էին դիմել հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ մեր, քանի որ աջակցություն չէին ստանում պետությունից։ Ուստի ես կարող եմ վստահաբար ասել, որ գիշերօթիկ հաստատությունների փակումը դարձավ նոր կառավարության վատթարագույն մտահղացումներից մեկը։ Խնդիրներ առաջացել են բոլոր կետերով. սկսած կրթության հասանելիությունից, վերջացրած կենսական պայմանների տարրական բացակայությամբ։ Չենք խոսում արդեն ծնողների և երեխաների առողջապահության հարցերի մասին։ Երեխաներին ընտանիք վերադարձնելու ծրագրի ի սկզբանե շտապողականությունն ու անմտածվածությունը ավարտվեց նրանով, որ և՛ երեխաները, և՛ նրանց ընտանիքները հայտնվեցին շատ բարդ կացության մեջ, որը լոկ է՛լ ավելի խորացրեց համավարակը։

ուտով կմեկնարկի նոր ուսումնական տարին: Հեռավար ուսուցման համատեքստում, որի մասին մշտապես խոսվում է, ի՞նչ խնդիրներ եք տեսնում, մասնավորապես՝ անապահով խավերի երեխաների պարագայում, և ի՞նչ կարծիքի եք այդ խնդիրների լուծման նկատմամբ պետության մոտեցումների մասին:

 Координатор инициативы 'Армянские матери во имя семьи' и член ОО 'Адеквад' Армине СААКЯНեռավար ուսուցումն ինքնին խնդիր է, քանի որ անհնար է լիարժեք պարապմունքներ անցկացնել առցանց: Ոչինչ չի փոխարինի աշակերտների հետ մանկավարժի կենդանի շփմանը։ Ես նույնիսկ տեսել եմ հեռավար ուսուցում ձայնային հաղորդագրությունների միջոցով։ Ծիծաղելի է կարծել և հուսալ, թե երեխաները գիտելիքներ կստանան այդ ճանապարհով։ Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների երեխաներին, ապա նրանցից շատերը նույնիսկ այդպիսի պարապմունքների մասնակցելու հնարավորություն չունեն, քանի որ մեծամասնությունը չունի տեխնիկական միջոցներ, Իսկ եթե անգամ ունի, ապա հնարավորություն չկա վճարելու ինտերնետի դիմաց: Ցավոք, բազմաթիվ դեռահասներ, սովորելու փոխարեն, գնում են աշխատելու, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն իրենց ընտանիքներին։ Եվ, բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ նրանց կրթության վրա։ Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել դրան, քանի որ իր կրթության հաշվին ճարահատյալ աշխատող դեռահասն իրեն զրկում է հետագայում լավ աշխատանք ստանալու հնարավորությունից, ստեղծելու ընտանիք, որին նա ի վիճակի կլինի ապահովել. նա միայն համալրելու է անապահով և կյանքում իր տեղը չգտած քաղաքացիների շարքերը, կամ, Աստված մի արասցե, դառնալու հանցագործ։ Որքանով հայտնի է ինձ, ըստ վիճակագրության, այս ընթացքում մոտ 21000 երեխա դուրս է մնացել կրթությունից։ Դա սարսափելի թիվ է, և միայն պետության ուժերով է հնարավոր շտկել իրավիճակը։ Բայց առայժմ մենք իրական քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ, նույնիսկ նոր ուսումնական տարվա նախաշեմին։ Առայժմ ամենաակտիվ գործունեությունը ծավալվում է տուգանքների և հասարակությանն ուղղված մեղադրանքների շուրջ, թե իբր՝ հենց նա է մեղավոր համավարակի համար:

ոսենք կրթության բովանդակության մասին՝ այս պայմաններում, երբ իշխանությունները, օգտագործելով արտակարգ դրության ռեժիմը, ստորագրեցին երկու ապազգային փաստաթուղթ: Առաջինը Լանցարոտեի կոնվենցիայի վավերացումն է, որը ենթադրում է սեռալուսավորչական դասեր մտցնել տարրական և միջնակարգ դպրոցում, երկրորդը՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի միանալը և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելը։ Ի՞նչ կասեք։

-Հավանաբար պետք է սկսել նրանից, որ նման կարևոր հարցերի շուրջ պետք է կազմակերպվեին հանրային քննարկումներ՝ մանկավարժների, մանկական հոգեբանների, ծնողների ներգրավմամբ և այլն։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում բողոքի ալիք բարձրացավ, դա չազդեց իշխանության որոշման վրա։ Այն իշխանության, որը դեռ մեկ տարի առաջ բոլորիս հավաստիացնում էր, թե առանց հանրային հավանության նույնիսկ չի փռշտալու, իսկ նրանց, ովքեր նախազգուշացնում էին «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրությունների մասին, անվանում էին սադրիչներ։

Ցավոք, այն ամենը, որ վերաբերում է ազգային արժեքներին, ընտանիքից մինչև Եկեղեցի, անհարմարավետության զգացում է առաջացնում մեր «առաջադեմ» խորհրդարանականների մոտ։ Բայց ոչ միայն նրանց։ Տարբեր դեսպանություններ և կազմակերպություններ, մասնավորապես՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, բազմիցս «դժգոհություն են արտահայտել» դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առկայության առնչությամբ։ Ինչի մասին ասվում է նրանց ամենամյա զեկույցում։ Տարօրինակ է, որ դեսպանությունը մոռանում է. Հայաստանի Հանրապետության դպրոցական ծրագրի հարցերն ընդհանուր ոչինչ չունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետ, հանուն որոնց էլ դեսպանատան աշխատակիցները, ըստ էության, գտնվում են Հայաստանում: Եվ իրենք չէ, որ պետք է որոշեն, թե ինչ և ինչպիսի ծավալով պիտի ուսումնասիրեն հայ երեխաները, մանավանդ երբ դա վերաբերում է հոգևոր-բարոյական դաստիարակությանը և սեփական երկրի ու նրա Եկեղեցու պատմության մասին գիտելիքներին։

Ինչ վերաբերում է կոնվենցիային, ապա Եվրոպայում մանկապղծության հետ կապված վերջին սկանդալները միայն ապացուցում են, որ այդ փաստաթուղթը չի գործում այնպես, ինչպես փորձում էին ներկայացնել մեզ, այն է՝ «ի պաշտպանություն երեխաների».. Մանկապղծական հազարավոր ցանցերը, միլիոնավոր տերաբայթ ծավալի մանկական պոռնոգրաֆիայի պատրաստումը և Գերմանիայում բացահայտված մանկապիղծների վերջին ցանցը, որում հաշվարկվում է մինչև 30 հազար մարդ, միայն հերքում են այն ամենը, ինչ մեզ փորձում էին ներշնչել տվյալ կոնվենցիայի «օգտակարության» և այն մասին, թե վաղ տարիքից դասավանդվող սեռալուսավորչությունը կարող է պաշտպանել երեխաներին սպառնալիքներից։ Պաշտպանել չի կարող, իսկ այ երեխաների շրջանում «անհրաժեշտ» քարոզչություն վարել, այդ թվում՝ ոչ ավանդական կողմնորոշումների, և ըստ էության այլասերել երեխաներին՝ միանգամայն կարող է։ Սակայն մանկական գիտակցության լիակատար «գենդերականացման» համար անհրաժեշտ է դպրոցից բացառել այն ամենը, ինչը խանգարում է գործընթացին։ Եկեղեցին այդ գործում համարվում է գլխավոր սպառնալիքը։ Իմ կարծիքով, անհեթեթ այդ դաշինքին անդամակցելը լոկ առիթ է՝ արդարացնելու սեփական արարքները հանձն առած ինչ-որ «միջազգային պարտավորություններով», իսկ այդ գործընթացի աշխարհաքաղաքական և քաղաքական բաղադրիչի մասին ավելի լավ կխոսեն փորձագետները։

-Ճակատամարտ՝ հանուն երեխաների. հասարակությունն այսօր տանո՞ւլ է տալիս այդ մարտում, ի՞նչ եք կարծում: Եվ ի՞նչ անել։

րեխաների համար մարտը հասարակության մեջ դեռ չի էլ սկսվել, քանի որ, ցավոք, հանապազօրյա հացը հայթայթելու հոգսերով տարված, փորձելով լուծել ֆինանսական խնդիրները , որպեսզի վճարեն վարկերը, կոմունալ մուծումները, իսկ այժմ նաև տուգանքները, ծնողները, ասենք՝ և ընդհրապես հասարակությունը լիակատար չափով չի գիտակցում վերահաս վտանգը։ Շատերը համոզված են, թե Հայաստանում չի հաջողվի իրականացնել այդ բոլոր ապազգային նախագծերը։ Ոմանք նախընտրում են պարզապես չնկատել խնդիրները, մինչև որ խնդիրն ինքը կթակի իրենց դուռը։ Հասարակության սոցիալ-տնտեսական ծանր վիճակը լավագույն պահն է՝ ցանկացած այլանդակություն առաջ մղելու համար։ Քանի որ սոված մարդու ուղեղը լավ չի գործում։ Սակայն որքան էլ ծանր լինի, պետք է ջանք գործադրել և մտածել ապագայի մասին։ Բարձրացնել հայացքն ու տեսնել, թե ինչ է կատարվում հենց քթի տակ և մեր երեխաների շուրջ։ Եվ իսկապես սկսել պայքարը այս երկրում յուրաքանչյուր երեխայի մաքուր ու պայծառ ապագայի համար։