2020-10-22 15:01
Լրատվական գործակալություններ
0
Կրեմլում ցավում են, որ Բաքուն և Երևանը չեն պահպանում համաձայնագրերը
Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հետևագայում ևս գործադրել բոլոր ջանքերը այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Կրեմլում ցավով հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն պահպանում մոսկովյան պայմանավորվածությունները՝ նշել է Պեսկովը, տեղեկացնում է News.am-ը: