ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՊԿ-Ի ՇՈՒՐՋ. ԱԽՐ ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵԼ
Հայաստանը հրաժարվել Է ՀԱՊԿ-ի օգնության փաթեթից՝ կազմակերպության իր գործընկերներին խնդրելով օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը, ընդ որում՝ դրա շուրջ աշխատանքների եզրափակիչ փուլում։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարման մասին՝ հայտարարելով խորհրդարանում, թե « ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր պարտավորությունների՝ պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, ու սա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչի ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, հետո չստանալով ոչ մի արձագանք՝ թողնում հետ վերադառնում, հետո էլի նույն կերպ գնում ու գալիս»։