ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ
Գանձակում վայրէջք են կատարում թուրքական բեռնատար ինքնաթիռները… Նոյեմբերի 28-ին եկավ ադրբեջանական կողմի պատասխանը «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկներին, իսկ օրերս, Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ, վերջապես հնարավոր դարձավ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող գոտուց դուրս բերել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ զոհվածների մարմինները: Մինչ այդ դիակները դուրս բերելու փորձերին խանգարում էին գնդակոծություններն ադրբեջանական դիրքերից։