ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ ԻՐԵՆՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

2024-03-08 10:07

«Կատա՞կ ես անում»․ Չարենցավանի ավագանու անդամ Լիլիթ Հարոյանն այսպես արձագանքեց, երբ լրագրողը նրան հայտնեց, որ Լիլիթը 2022-ին մեծ նվիրատվություն է արել իր կուսակցությանը` «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ 1 մլն դրամ նվիրատվությունը հատկապես ուշագրավ էր, քանի որ ըստ Լիլիթի հայտարարագրի՝ նա այդ տարի եկամուտ չէր ունեցել: