ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՍԻԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-2050-Ը՝ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2024-01-20 12:21

Վարչապետ Փաշինյանը, չկարողանալով այսօր բարելավել մարդկանց կյանքը, սիրով փիլիսոփայում է վերացական թեմաների շուրջ՝ հեռավոր ապագայի հորիզոններում, երբ իր ուրվագծած բարգավաճման շահառուներից շատերն այլևս ողջ չեն լինի, ինչպես որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև ինքը։ Հիշենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին նրա ներկայացրած «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը», որը պետք է ընկալել հենց այդ դիսկուրսում։ Երկրում կրկին գլուխ է բարձրացնում COVID-19-ը, մարդիկ զրկվում են վաստակից, տնտեսությունը ռեցեսիայի շեմին է, արտաքին աշխարհը թշնամական է առավել քան երբևէ, իսկ կառավարության ղեկավարը փրկչի իր կերպարի շրջանակներում ժողովրդի առջև նկարում է ապագայի երջանիկ պատկերներ, որը սպասում է մեզ շատ շուտով՝ ընդամենը 30 տարի անց։ Շնորհանդեսից ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում, և Փաշինյանի ներկայացրած գեղեցիկ պատկերները փլուզվեցին խաղաքարտե տնակի պես…

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 1 ՏՐԻԼԻՈՆ ՀՀ ԴՐԱՄԸ

    2024-01-20 10:00

    Ամերիաբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 31.12.2023թ. դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:

  • ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «ԼԻԴԻԱՆ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    2024-01-19 09:59

    «Դա հեչ լավ բան չի. այն ռիսկերը, որոնք ընկերությունն ունի, հիմա մի մասն ընկնելու է մեր կառավարության, մեր երկրի, մեր յուրաքաչյուրիս վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ խոսելով գործադրի այսօրվա որոշման մասին, որով կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը։

  • ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ՆՇՈՒՄ Է՝ ԻՆՉՈՒ Է ԷԺԱՆԱՑԵԼ ՍԵՂՄՎԱԾ ԳԱԶԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ՈՐՔԱՆ ԴԱ ԿՊԱՀՊԱՆՎԻ

    2024-01-13 10:15

    Առաջիկա 6 ամսում ՀՀ–ում սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ–ում սեղմված գազի գնի 20-40 դրամ նվազմանը։

  • ՎԻՇԱՊԸ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

    2023-12-29 10:52

    Ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ 2024 թվականին փողը «բաժանելու» է Փայտե Կանաչ Վիշապը։ Բարօրության առումով տարին այնքան էլ արգասաբեր չէ։ Ո՛չ նրանից, ո՛չ էլ կառավարությունից նվերներ ակնկալել չարժե. ընդհակառակը, հարկ կլինի վաստակել տքնաջան և երբեմն նույնիսկ անտանելի ծանր աշխատանքով, ընդ որում գործերում ավելի լավ է հույս դնել միայն սեփական անձի վրա։ Նապոլեոնյան ծրագրեր կառուցելը պարսավելի չէ, բայց այդ դեպքում ստիպված կլինեք աշխատել ստախանովյան ռեժիմով։ Կարևոր է ոչ մի դեպքում թևաթափ չլինել…

  • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-19 11:42

    Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

  • 10 ՏԱՐԻ` ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՀՀ–ՌԴ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2023-12-18 10:32

    Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված` ռուսական կողմի հետ կնքված համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ևս 10 տարի պահպանել էներգետիկայի ոլորտում նախկինում գրանցած հաջողությունները` առնվազն մինչև 2036թ–ը ունենալով երաշխավորված ատոմային էներգիայի արտադրություն։ ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես մեկնաբանեց դեկտեմբերի 15-ին ռուսական կողմի հետ կնքված համաձայնագրի նշանակությունը Հայաստանի համար։

  • ԹԵ ՉԷ ԿՍԿՍԵՆ ԿՐԱԿԵԼ

    2023-12-14 09:26

    Մետաղի ջարդոնից ստացված կիսապատրաստվածքների արտահանումը կդժվարանա։ ՀՀ Ազգային Ժողովը դեկտեմբերի 8-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում շտկումների նախագիծը, հաղորդում է Արմինֆո-ն։ Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կիսապատրաստվածքներ արտահանողները ստիպված կլինեն պետտուրք վճարել։ Տվյալ քայլն ուղղված է նրան, որ երկրում կազմավորվեն վերջնական արտադրանքի առավելագույն երկար արժեշղթաներ։ Ներկայումս Հայաստանում գործում են 6 ընկերություններ, այդ թվում 3 մետաղագործական ձեռնարկություններ, որոնցից երկուսը՝ Չարենցավանում և մեկը՝ Քարակերտում, գործարան է կառուցվում նաև Երասխում, շահագրգռվածություն կա նաև այլ ներդնողների կողմից։ Հաշվարկները ցույց են տալիս, որ արդեն մոտակա տարիներին կարող է մետաղի ջարդոնի պակասուրդ առաջանալ, քանի որ ընկերությունների հզորությունները գերազանցում են մետաղի ջադոնի ծավալը։ Որպեսզի այդ ձեռնարկություններն ապահովվեն անհրաժեշտ հումքով, կարևոր է համապատասխան ծավալներ ունենալ։ Վերջնական արդյունքում մետաղամշակման ձեռնարկությունները կսկսեն հավաքել աղբանոցներում տասնյակ հազարներով թափված ավտոմեքենաները։

  • ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱՆՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

    2023-12-13 17:56

    - Հաշվի առնելով վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային շուկաներում տիրող անկայունությունը` ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բանկը ռիսկերը նվազեցնելու և շարունակական աճ ապահովելու ուղղությամբ:

  • Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆՇԵՂՈՐԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ Է ԵՐԿՆԻՇ ԱՃԵՐ

    2023-12-07 11:36

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրել է.