ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Է` ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՈՒՂԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-11-02 14:36

ՊԵԿ նախկին նախագահն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա Արցախի հայաթափման հնարավոր հետևանքներին, ՀՀ-ՌԴ հարաբերություններին, տարածաշրջանային վերջին պայմանավորվածություններին`դրանք դիտարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի` Մեծ Թուրանի ծրագրի իրագործման համատեքստում:  

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ» ԵՎ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ESG-ԲԱՆԿ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻՆ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

    2023-10-31 18:28

    Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ. «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ) և «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ): Ավելի վաղ 2023թ.-ի արդյունքներով Euromoney ամսագիրը երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է լավագույն բանկը Հայաստանում: «Euromoney Awards for Excellence» մրցույթն անց է կացվում ամեն տարի, և դրա արդյունքներով միջազգային հեղինակավոր փորձագետներն ընտրում են տարբեր անվանակարգերում լավագույններին աշխարհի 100 երկրներից:

  • ԵԱԶԲ-Ի ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ,

    2023-10-27 18:01

    ԵԱԶԲ–ի՝ դոլարով եռամյա պարտատոմսերի դեբյուտային թողարկումը ցուցակում է անցել և հոկտեմբերի 26-ից ընդգրկվել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) Abond պարտատոմսերի հիմնական ցուցակում, հայտնում է Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունը։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ՍՏԱՆԴԱՐՏ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏ+» ՓԱԹԵԹՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2023-10-24 14:28

    Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

  • ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է. ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` ՆՎԱԶՈՒՄ

    2023-10-17 09:47

    Ռուսական ռուբլու թուլացման և հայկական դրամի արժևորման պատճառով գինի արտահանողների վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործության ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

  • Գառնիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

    2023-10-12 10:19

    Ոռոգման համակարգի խնդիրը, ապրանքների իրացման հարցը, արտահանման հետ կապված դժվարությունները, փոխարժեքի տատանումները, վարկերի բարձր տոկոսադրույքները՝ այս ամենը գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են, որոնց լուծման համար պետությունը քայլեր չի ձեռնարկում, գործնականում ոչ ոք չի զբաղվում ոլորտի խնդիրներով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

  • ԹՇՆԱՄԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ՝ ԵԱՏՄ–ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    2023-10-09 11:55

    ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը ինքնասպանություն է. տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կերպ որակեց տնտեսական միությունից դուրս գալու մասին մերձիշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները։

  • Energy Voice. ԵՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

    2023-10-07 13:52

    Ադրբեջանը, հնարավոր է, չկարողանա իրականացնել մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի արտահանումը կրկնապատկելու իր հավակնությունները, քանի որ չի կարողացել  վաճառքի երկարաժամկետ գործարքներ կնքել, որոնք անհրաժեշտ են նրան նախքան արդյունահանումը մեծացնելու համար միլիարդավոր դոլարներ ներդնելը, հայտնում է Energy Voice-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2023-10-03 13:49

    Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։

  • ԳԱՂԹ

    2023-09-30 11:34

    Հերթական անգամ տարածք կորցնելով՝ ժողովրդագրական սուր խնդիրներ ունեցող Հայաստանը հնարավորություն ստացավ գոնե ինտեգրելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչությունից լավագույն դեպքում կմնա նվազագույն և էկզոտիկ ազգային փոքրամասնություն՝ մի քանի հազար մարդ, իսկ Հայաստան միանգամից կտեղափոխվի աշխատանքային ռեսուրսների լուրջ զանգված՝ ավելի քան 100 հազար փախստականներ։ Կօգտվի՞ արդյոք կառավարությունը թեկուզ ողբերգական իրադարձությունների բերումով ստեղծված հնարավորությունից...