Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԵՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Արևմուտքի հետ Երևանի գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու թեմային:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Արևմուտքի հետ Երևանի գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու թեմային:
ՌԴ պաշտոնյաները Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ իրենց գնահատականներում միանգամայն օրինաչափ հետևություններ են անում, և այդ գնահատականները մեծապես արտացոլում են իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վերաբերյալ իր դիտարկումները՝ նրա ընդդիմադիր գործունեությունից մինչև երկրի կառավարման ներկա շրջանը։
Օրերս Ժնևում Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց IPU-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության հետ՝ Քարեն Բրեդլիի գլխավորությամբ: Եվ այդ հանդիպման ընթացքում հայոց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանալի բաներ պատմեց։ Բաց թողնենք խոնարհումները՝ ի փառս «Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների», որոնք, ըստ Սիմոնյանի, զարգանում են «ռազմավարական երկխոսության» մակարդակով: Թեև, իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ մասով է այդ երկխոսությունը «ռազմավարական»։
Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր:
Alpha News-ի ուղիղ եթերում Ռուսաստանի արտասահմանյան ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պանտելեևը նշել է, որ Հայաստանը և այս տարածաշրջանը սկզբունքորեն կարևոր են Ռուսաստանի համար, և Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ Հայաստանը դառնա իրավիճակի պատանդը։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի ծրագրված հանձնման շուրջ քննարկումը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ին, ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այս ասոցիացիայի հետ հանրապետության տնտեսական համագործակցությանը նվիրված Հայաստան-ԲՐԻԿՍ առաջին միջազգային համաժողովի անցկացման վերաբերյալ հարցին։
Հայաստանի դեղատներում միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղեր տրամադրելու համակարգի ներդրումը ճիշտ որոշում էր, բայց դա պետք էր անել աստիճանաբար։ Այս տեսակետը հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ (Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ)։
Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը սգում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի համար։ Մինչդեռ վերլուծաբանները Ռուսաստանին նախազգուշացնում են ահաբեկչական նոր գրոհների մասին։ Մասնավորապես, այդպիսի գրոհների հավանականություն է կանխատեսում իրանցի քաղաքագետ և իրավաբան Ահմադ Կազիմին, կապակցելով դա «Կովկասում Ռուսաստանի մի շարք սխալների խորապատկերին» ստեղծված իրավիճակի հետ: Ընդ որում նա նշում է, որ «Բաքվի և Անկարայի կողմից սատարվող ծայրահեղականների գրոհները կավելանան»: Վերն ասվածի առնչությամբ կարևոր եմ համարում ընթերցողի հիշողության մեջ թարմացնել իմ մի քանի մտքեր, որոնք շարադրել եմ հայ-ռուսական լրատվամիջոցներում դեռևս 2020 թվականին՝ «44-օրյա պատերազմի», իսկ ըստ էության՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձարձակ ահաբեկչության ընթացքում։