ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՄԱԵՍՏՐՈ․ ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴԾԻԹԵԼԻՆ՝ ԱԶՆԱՎՈՒՐԻ, «ՍԱՍԵԹ ԲՈՒԼՎԱՐԻ» ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդծիթելին այս օրերին Երևանում է, պատրաստվում է օսկարակիր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ Բուլվար» բրոդվեյան մյուզիքլի համաշխարհային պրեմիերային: Այնտեղ նա խաղում է համր կինոյի աստղ Նորմա Դեսմոնդի դերը։ Երաժշտագետները վստահ են, որ Դեսմոնդի դերը նոր բարձունք կդառնա հայտնի երգչուհու թատերական կարիերայում։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում Գվերդծիթելին պատմել է իր հերոսուհու, իր կյանքը փոխած հայերի և այն մասին, թե ինչու այդպես էլ չհանդիպեց մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը: