Последние новости

Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՌԴ գործընկերոջ թափանցիկ աշխատանքը

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ:

Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման գործում օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:

Արման Թաթոյանը հանդես է եկել հատուկ ելույթով՝ ընդգծելով մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ընտրական գործընթացում և քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության գործում:

«Օմբուդսմանի համար կարևոր է ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ քվեարկության օրվա ու հետընտրական զարգացումների դիտարկումը՝ ճշգրիտ և հավաստի գնահատականներ ձևավորելու համար:

Գնահատականների հավաստիության հարցում կարևոր նշանակություն ունի նաև մարդու իրավունքների հաստատություններին շնորհվող ամենաբարձր «A» կարգավիճակը, որն ունենք ինչպես մենք, այնպես էլ ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը», - նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով նման պրոցեսներում պետք է բացառվի վիրավորանքն ու լարվածությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը իշխանավեճի ծառայեցնելը, ինչը ստորաբերում է մարդու իրավունքների նշանակությունը, երկրորդական պլան է մղում մարդու իրական խնդիրները։

Արման Թաթոյանը բարձր է գնահատել Պետդումայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի ներդրած նոր յուրահատուկ պրակտիկան, որը հնարավորություն է տալիս առցանց հարթակում հետևել ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին իրական ժամանակում՝ անմիջական հասանելիություն ունենալով ընտրական տեղամասերի տեսադիտարկմանը: Ընդ որում, խոսքը վերաբերում է տեսադիտարկմանը քվեարկության բոլոր 3 օրերի ընթացքում:

Դա Հանձնակատարին հնարավորություն էր տալիս ձևավորել ընտրական իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ հավաստի գնահատականներ, ապահովել աշխատաքի անհրաժեշտ թափանցիկություն:

Հենց տեղում՝ մարդու իրավունքների հաստատությունում դիտարկումների ժամանակ արձանագրվել են մի շարք հարցեր, որոնք ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի և ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում լուծվել են։

Արման Թաթոյանը նշել է, որ իր գործընկերոջ՝ Տատյանա Մոսկալկովայի անձնական մեծ ջանքերի արդյունք է նաև ՌԴ մարդու իրավունքների ռեգիոնալ հանձնակատարների ներդաշնակ և արդյունավետ համատեղ աշխատանքը Դաշնային հանձնակատարի հետ:

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչպես նաև ՌԴ Հասարակական պալատում քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցության բարձր մակարդակը: Նա ներկայացրել է նաև Հայաստանում Օմբուդսմանի և ԿԸՀ-ի համագործակցության դրական փորձը քաղաքացիների ընտրական իրավունքները երաշխավորելու գործում:

Այցի ընթացքում Արման Թաթոյանն արձանագրել է, որ Հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ընտրական իրավունքների հարցերով արդյունավետ երկխոսություն է վարում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Ընտրությունների դիտարկման ժամանակ ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարներն այցելել են քննչական մեկուսարաններ ընտրական պրոցեսի կազմակերպման ընթացքին ծանոթանալու նպատակով, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 5 ФАКТОВ О ШЕДЕВРЕ ВИНСЕНТА ВАН ГОГА «ЗВЕЗДНАЯ НОЧЬ»
      2024-05-17 06:09

      Карьера Винсента Ван Гога в качестве художника была относительно недолгой – всего десять лет. За это время трудолюбивый и вдумчивый мастер создал около 2 тысяч различных произведений (картины, наброски) и разработал свой уникальный стиль. Среди его самых известных работ – «Звездная ночь». Постимпрессионист написал образ ночного неба в 1889 году. Ныне это общепризнанный шедевр, но сам Ван Гог считал работу неудачной, а его брат Тео решил, что стиль в произведении превалирует над содержанием. Сейчас полотно выставлено в Музее современного искусства (MoMA) в Нью-Йорке, который выкупил его у частного коллекционера в 1941 году.

    • Арман ТАТОЯН: СЕКРЕТНОСТЬ И ТАЙНЫЕ ДЕЙСТВИЯ СТАЛИ ДЛЯ ЭТОГО ПРАВИТЕЛЬСТВА ЗАВЕТНОЙ ЦЕННОСТЬЮ
      2024-05-17 05:35

      Секретность и действия втайне от общественности стали для этого правительства заветной ценностью. Только так они могут быть неподотчетными, могут тайно реализовывать незаконные решения, связанные с государственной границей и безопасностью границ, а затем прикрывать решения, основанные на собственных политических интересах, выдуманными «законными основаниями». Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.

    • Манасерян: ЕВРОПА НЕ ЖДЕТ С РАСПРОСТЕРТЫМИ ОБЪЯТИЯМИ АРМЕНИЮ С ЕЕ ПРОБЛЕМАМИ
      2024-05-17 05:27

      Российский рынок, о котором мечтают США и Европа, сегодня открыт для Армении, поэтому непонятно, почему наша страна должна отказаться от него. Об этом в беседе со Sputnik Армения заявил руководитель исследовательского центра "Альтернатива" Татул МАНАСЕРЯН, комментируя политические заявления о выходе Армении из ЕАЭС.

    • Саакян: МЕЖДУНАРОДНЫЕ СТАНДАРТЫ ТРЕБУЮТ СОКРАЩЕНИЯ СРОКОВ АРЕСТА, БАКУ ДЕЛАЕТ ОБРАТНОЕ
      2024-05-17 05:20

      Сроки ареста всех незаконно удерживаемых в Баку восьмерых военных и политических деятелей Арцаха на этот раз продлены на пять месяцев. Сначала был продлён арест Аркадия Гукасяна, затем – других шести деятелей, а сегодня – Рубена Варданяна. Представитель военнопленных в Европейском суде по правам человека, президент Центра по международному и сравнительному праву Сирануш СААКЯН ответила на вопросы Новости Армении - NEWS.am.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ