Последние новости

Ակցիա ընդդեմ Սորոսի հիմնադրամի (Ուղիղ եթեր)

Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ այսօր՝ մայիսի 24–ին շտապ ակցիա է իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում՝ ընդդեմ «Բաց հասարակության հիմնադրամ»–ի։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Լսումներին մասնակցելու է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը և ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան, որոնք կներկայացնեն «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:

Նարեկ Մալյանի խոսքով՝ դեռևս անցյալ տարվա հունիսին Լարիսա Մինասյանը Հայաստան էր հրավիրել Կարանզային, որպեսզի հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ըստ Մալյանի՝ գաղտնի է պահվել Կարանզայի անձը։

«Կարանզան Սորոսի կողմից մեր իշխանությունների վրա փաթաթված փորձագետն է, որը եկել է ավիրելու մեր դատաիրավական համակարգը»,–ֆեյսֆուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Նարեկ Մալյանը, տեղեկացնում է News.am։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Բողոքի ակցիա կառավարության մոտ
      2019-09-19 13:02

      Զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով փոխհատուցում, ինչպես դա արվել է 2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի ընտանիքների դեպքում:

    • Քոչարյանի եւ իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Շենգավիթի դատարանի առջեւ
      2019-09-17 12:17

      ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ գործող իշխանության աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պահանջում են դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին, իսկ իշխանության աջակիցները պահանջում են Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակել։

    • ՍԴ-ի մոտ բողոքի ակցիաներ են
      2019-09-03 11:48

      Սահմանադրական դատարանի բակում բողոքի ակցիաներ են: Փողոց են դուրս եկել և՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, և՛ նրան պատժել պահանջողները:

    • Սոնա Աղեկյան․ Ունենք բռնապետական ռեժիմ
      2019-08-20 13:57

      Մենք իրավունք ունենք ազատ, խաղաղ ցույցերի միջոցով ակցիաներ կազմակերպել և բարձրաձայնել առկա խնդիրների մասին, սակայն բռնապետական ռեժիմը ճնշումներ է գործադրում և սահմանափակում է մեր իրավունքները՝ տարբեր հետապնդումների և բերման ենթարկելու ապօրինի միջոցառումների միջոցով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Սոնա Աղեկյանը: