Նաիրա Զոհրաբյան. Բարեփոխումները պետք է իրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում
Հայաստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք, այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա պնդմամբ, տարիներ շարունակ Հայաստանում կայացվել են քաղաքական, նախագահական նստավայրից, կառավարությունից թելադրված վճիռներ: Ընդդիմադիր պատգամավորի համար կարևոր է հարցը` ի՞նչ միջավայրում պետք է կատարվեն դատական բարեփոխումները:
«Այս միջավայրում, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, որտեղ հնչում են գիլյոտինի կոչեր, քաղաքական վենդետաների կոչեր, ինչպե՞ս են հնարավոր բերափոխումներ: Դատաիրավական համակարգը պետք է բարեփոխվի, բայց բացառապես օրենքի սահմաններում: Եթե մենք այս ամենը պետք է տանենք նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում կնյազ Յուրիկի հրահանգով ժողովրդի անունից քաղաքական գիլյոտիններ էին կախվում ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու», - հայտարարեց Զոհրաբյանը:
Նա վերահաստատեց իր հայտարարությունները՝ նշելով, որ չի հավատում նախկին համակարգի դատավորների վերափոխմանը, սակայն նաև նշեց, որ հանդուրժողական մթնոլորտում պետք է իրականացվեն փոփոխությունները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-08 20:38
Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։
-
2021-01-29 17:35
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ նրանից, թե երբ դրանք տեղի կունենան, հաղորդում է Panorama.am-ը։
-
2019-06-15 07:55
2 հանձնաժողով, 1 նախագահ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի նախագահությամբ փաստահավաք խմբի ձևավորման հետ միաժամանակ, զոհվածների հարազատները սկսեցին ակտիվորեն ներգրավվել ՀԱԿ-ի ակցիաներում՝ նախագահի նստավայրի, խորհրդարանի պատերի, Գլխավոր դատախազության շենքի մոտ։
-
2019-06-11 15:19
«Անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ…» Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրեց ՀՀ ողջ տարածքում դատարանների միաժամանակյա արգելափակման հետ կապված փաստերի քրեական հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողություններում, որոնք նրա կոչով կաթվածահար արեցին պետության ողջ դատական համակարգի աշխատանքը, հանցակազմը բացակայում է։