Հայկ Չոբանյան. Մենք կշարունակենք մեր տարածաշրջանի զարգացումը
Ամենակարևորը մարդկային ներուժն է։ Տավուշի ամենամեծ առավելությունը Տավուշում ապրող, սահմանը պահող, արժեք ստեղծող մարդիկ են, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Մենք շարունակելու ենք մեր մարզի զարգացումը։ Բնությունը մեզ շռայլորեն պարգևատրել է, մնացածը պետք է անենք մենք։ Պետք է կարողանանք Տավուշը դարձնել լավագույն վայրն ապրելու համար։ Ներուժը մեզ տալիս է ոչ միայն բնությունը, այլ ներդրումային հետաքրքրությունը, որը մարզն ունի։ Մենք պետք է ստեղծենք նոր տուրիստական հանգրավաններ, որոնցից մեկն Աճարկուրտ գյուղն է՝ 200 բնակչով։ Այն աշխարհի ամենագողտրիկ գյուղերից մեկն է, որի շրջակայքում կա 30-ից ավելի պատմամշակութային հուշարձան», - նշեց Տավուշի մարզպետը։
Անդրադառնալով Դիլիջանին՝ Հայկ Չոբանյանը նշեց, որ ամեն ինչ արվում է՝ բնակավայրը վերածելու կրթական, ինտելեկտուալ տուրիզմի կենտրոնի։
Տավուշի մարզպետը ներդրումների լավ խթան դիտարկեց նաև մարզի բարենպաստ կլիման՝ հիշեցնելով, որ ծովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա աճում է ինչպես ձիթպտուղ, այնպես էլ հապալաս։
«Մենք ունենք 110 հազար հա գյուղատնտեսական տարածք, որից օգտագործվում է 30 տոկոսը», - ասաց նա՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ առաջիկա տարիներին Տավուշի մարզը կարող է դառնալ գյուղատնտեսական խոշոր ներդրումների կենտրոն, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-11 14:56
В Алматы завершились переговоры между министрами иностранных дел Армении и Азербайджана - Араратом Мирзояном и Джейхуном Байрамовым, передает Sputnik Армения.
-
2024-05-11 14:24
Представители омбудсмена Армении выехали в отделения полиции, чтобы навестить подвергнутых приводу граждан и на месте ознакомиться с тем, как обеспечиваются их прав.
-
2024-05-11 14:20
Николу придется ответить за сдачу земель, на которых лежит кровью наших парней. Об этом в беседе с журналистами 11 мая заявила мать пропавшего без вести военнослужащего Гоар Давтян, которая также присоединилась к мирной акции неповиновения и закрыла мост Победы в Ереване, передает NEWS.am.
-
2024-05-11 14:15
Задержанного в России лидера партии "Альянс" и бывшего депутата Тиграна Уриханяна уже отпустили, сообщает газета "Грапарак", передает Sputnik Армения. Ранее блогер Вардан Гукасян (более известный как "Дог") утром сообщил, что Уриханяна задержали в России по просьбе армянской стороны.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-11 07:45
«ԳԱ»-ն ներկայացնում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԻ հետ բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը։
-
2019-04-10 07:43
«ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԸ -Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեիք կառավարության գրեթե մեկամյա գործունեությունը։ -Առաջինը, ինչի վրա կցանկանայի հրավիրել կառավարության անդամների ուշադրությունը, մակրոտնտեսական քաղաքականությունն է և պարզաբանողական հաղորդակցումը իրականացվող տնտեսական քաղաքականության, դրա նպատակների և տեսլականի մասին։ 2018 թվականը մենք ավարտեցինք 5,2% տնտեսական աճով՝ 1,8% կազմած 12-ամսյա գնաճի պայմաններում (միջին գնաճը՝ 2,5%)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե դա շատ լավ է, այսինքն սպառողների համար ապահովված է բարեհարմար ինֆլյացիոն միջավայր։ Ըստ որում հասկանալի է, որ չլինելով տնտեսագետ, կառավարության ղեկավարը կողմնորոշվում է նրանով, ինչ իրեն հուշել է տնտեսական թիմը։Բայց այդ թիմից ոչ ոք, ըստ երևույթին, չի ասում նրան, որ դրա մեջ մեծ վտանգ է թաքնված, ուստի պետք է առանձնակի ուշադրություն հատկացնել պահանջարկի քաղաքականությանը։