Последние новости

Քաղաքականություն

ՍՐԲԱԶԱՆԸ

2024-05-06 19:30
330

«Ես հավատում եմ՝ հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա Հայաստանին», ոգին հաղթելու է «դուխ»-ին, եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս խոսքերն արդեն թևավոր են դարձել, դարձել են Տավուշում սկիզբ առած և համաժողովրդականի վերածվող շարժման կարգախոսն ու կվինտէսենցիան: Ինչպես այդ մարդու կերպարը դարձավ հավատի, պայքարի և Հայրենիքի խորհրդանիշ:

  • ՆԻԿՈԼԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ԴԵՄ

    2024-05-06 13:04
    159

    Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի հետ է կապում։

  • Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՄԻՆՉ ՔԱՅԼԵՐԹԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԺԱՄԱՆԵԼԸ, ՊԵՏՔ Է ՄՇԱԿՎԱԾ ԼԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ԾՐԱԳԻՐ

    2024-05-06 09:41
    196

    Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը.

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՈՉ ՄԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՉԱՐԻՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՊԱՏԻԺ ՄՆԱԼ

    2024-05-06 09:35
    175

    Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

  • Ալեքս ԲԱԼԵԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԴՔԱՆ ՀԱՄԱՐՁԱԿ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՄՆ-Ն ԻՐԵՆ ՕԳՆՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-04 17:06
    326

    Հայաստանում ստեղծվել է բավականաին ծանր վիճակ։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու Ալեքս Բալեկյանը։  

  • ՏԻԿԻՆ ԷՐԱՏՈՅԻ ՀԱԳԵՑԱԾ ԱՌՕՐՅԱՆ

    2024-05-04 09:03
    417

    Պատմականորեն հաստատված ավանդույթի համաձայն՝ հայ թագավորների և իշխանների կանայք հեռու էին մնում քաղաքական վայրիվերումներից, առավելևս՝ խարդավանքներից։ Մինչ ամուսինն ապրում և գործում էր, գնում ռազմարշավների, ժողովներ անցկացնում, արդարադատություն իրականացնում, շենացնում երկիրը, մի խոսքով՝ իշխում և կառավարում ամուր ձեռքով ու պայծառ մտքով, նրա տիկինը՝ համեստ ու հուշիկ, մարդկանց աչքից հեռու, անձնատուր էր լինում կանացի առօրեական հոգսերին։ Դաստիարակում էր ժառանգներին, հոգ տանում թշվառների և որբերի մասին, աղոթում ու սեփական ձեռքով խորանի շքեղ ծածկոցներ գործում՝ եկեղեցիներին ընծա: Խոնարհությունն ու սրտալի հոգատարությունն այն էին, ինչը գնահատվում էր արքայազարմ տիկնանց մեջ, որոնք ընկալում էին իշխանությունը որպես պարտիք Աստծո և ժողովրդի առջև, իսկ դրա շռայլ շնորհները՝ որպես փորձություն:

  • ԹՈՂ ԱՄԵՆ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀԱՐՑԻՆ. «Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՄ ԵՍ»

    2024-05-03 19:04
    313

    Չի կարելի երևակայել, թե վեր ես առճակատումից, երբ խոսքը վերաբերում է երեխաների ու թոռների ապագային. ամեն հայ այսօր հայտնվել է ընտրության և «Ո՞ւմ հետ եմ ես» հարցին պատասխանելու անհրաժեշտության առջև։ Թող ամեն ոք իր համար որոշի, թե բարիկադների որ կողմում է ինքը, ո՞ւմ հետ է. Նիկոլի, «Լֆիկի», «Գռզոյի», «Լուլուի», «Շիշ բռնողի», «Նավակ Ճոճողի», «Երեսին թքողի», Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի, թե՞ բարիկադների մյուս կողմում, այնտեղ, որտեղ Սուրբ Եկեղեցին է, Արարատ լեռը, Հաղթանակի գեներալները, Արցախյան ազատամարտի շարքային վետերանները, քաղբանտարկյալները և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում վերածվել Հայրենիքից ու Հիշողությունից զուրկ մանկուրտների…

  • ԱՄՐՈՑԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ, ԵՎ ՍԱ ՖԻԼՄ ՉԷ

    2024-05-03 13:07
    366

    Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։

  • ԿԻՐԱՆՑ

    2024-05-03 09:12
    411

    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները: Իրավացի է նա, թե ոչ, ցույց կտա մոտ ապագան։ Առայժմ կարելի է խոսել միայն մեկ հաղթանակի մասին։ Կիրանցը փողոց դուրս բերեց տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի, որի տարածքների մի մասն ինչ-որ անհասկանալի քարտեզով իշխանությունները մտադիր են առաջիկայում հանձնել Ադրբեջանին: Հանուն նրա, որ յոթ օր, ըստ Նիկոլի, ապրենք առանց պատերազմի, իսկ թե ինչ կլինի 8-րդ օրը, ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել։ Թե կունենա արդյոք Կիրանցն այլ հաղթանակներ, որոնք իսկապես ոսկե տառերով կգրեն գյուղի անունը հայոց պատմության մեջ, Երևանում լուծվելիք հարց է: Կա՛մ Կիրանցը կդառնա Հայաստանի վերածննդի խորհրդանիշը, կա՛մ այն գործընթացի մեկնարկի, որի արդյունքը կլինի հայոց անկախ պետականության կորուստը, վերածումը Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի:

  • ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎՆԵՐԻՑ 50 ՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ, կամ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 421-ՐԴ ՀՈԴՎԱԾ (1-ԻՆ ՄԱՍ)…

    2024-05-03 09:07
    307

    Կիրանցի բնակիչների հետ հանդիպումը (ապրիլի 29-ին) հաստատեց, որ Փաշինյանն ընդամենը Ալիևի հնազանդ կամակատարն է, ուստի չի կարող զիջումներ անել իր հայրենակիցներին և բավարարել նրանց խնդրանքները. իրենից ոչինչ կախված չէ։