Последние новости

Ներքին քաղաքական իրավիճակը Հայաստանում

ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

2021-02-05 21:42

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։

  • ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԶՈՒՐԿ ԵՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-02-02 21:14

    Առաջիկայում Հիմնական օրենքի հերթական վերանայումն է Փաշինյանը ճակատագրական նմանություն ունի կորոնավիրուսի հետ. բոլորը սպասում են, թե նա ուր որ է կհեռանա, բայց առաջին ալիքին հաջորդում է երկրորդը, իսկ հիմա արդեն նաև երրորդն է մոտենում:

  • «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԲՆԱԿԵՑՆԵԼ... ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐՈՎ

    2021-02-02 18:24

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր ղեկավար է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Գարիկ Սարգսյանը։ Կառավարության համապատասխան կարգադրությունը ներկայացված է կառավարական տեղեկատվության կայքէջում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Նարեկ Բաբայանը։ Ավելի վաղ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Գարիկ Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։ Մարզպետն այդ պաշտոնը ստանձնել էր «թավշե հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ նա Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր։

  • ՈՒՍԱՊԱՐԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԻՋԵՎ

    2021-01-28 17:21

    Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի առաջացրած արձագանքը սպասելիորեն մեծ էր։ Բազմաթիվ առումներով։ Մասնավորապես, նոր փաստարկներով համալրվեց դավաճանության վարկածը, որն այնուամենայնիվ տեղի է ունեցել... Բայց հիմա նույնիսկ այդ մասին չէ խոսքը:

  • ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ԹՐԵՅՍԻՆ

    2021-01-27 20:41

    Չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերից հետո արևմտամետ քաղաքական գործիչները դադարել են այցելել Երևանում ամերիկյան դեսպանատուն։

  • «ՆԻԿՈԼԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՀՈԺԱՐԱԿԱՄ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

    2021-01-22 21:32

    Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, չորս գումարումների ԱԺ պատգամավոր Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց. «Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հանցագործությունները կատարել է Ալիև-Փաշինյան տանդեմը»։

  • ԿՐԿԻՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԹՌԱԾՆԵՐԸ

    2021-01-22 17:34

    Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։

  • «ՆՈՐԱՑՄԱՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2021-01-20 21:53

    Ուղիղ երկու ամիս է անցել այն օրից, երբ հայոց կառավարության ղեկավարի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձնավորությունը հրապարակեց մի ինչ-որ բան՝ երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման, կայունության ու անվտանգության հաստատման «ճանապարհային քարտեզ» հավակնոտ անվանումով։

  • «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ» ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒԺԵՂ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴ

    2021-01-20 09:19

    «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Վազգեն Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով: Կարծում եմ, շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինեն զբաղվել այդպիսի առաջնորդի որոնումներով»։

  • «ՀԵՌԱՑԵ՛Ք, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՈՎ»

    2021-01-18 20:41

    Հայաստանի թուրք-ադրբեջանական լոբբին մտադիր չէ զիջել դիրքերը, իշխանական քարոզչությունն այս օրերին փորձում է անցնել գրոհի՝ հենվելով ձախողված քաղաքական գործիչների և արևմտյան հիմնադրամների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների վրա։