Логотип

Արդշինբանկ Մեր հաճախորդները արդեն հնարավորություն ունեն բանկային գործարքներն իրականացնել թարմացված I-Banking համակարգով

Հարգելի Հաճախորդ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դուք արդեն հնարավորություն ունեք բանկային գործարքներն իրականացնել թարմացված I-Banking համակարգով, որի ընդլայնված գործիքակազմը կապահովի Ձեր բիզնեսի պահանջներին համապատասխան փորձառություն։

Այս պահին հարթակը բետա շահագործման փուլում է, և Դուք հնարավորություն ունեք օգտվելու հավասարապես՝ գործող և նոր (beta) տարբերակներից։ Հարթակի պաշտոնական գործարկումից հետո Ինտերնետ բանկինգի ներկայիս տարբերակն այլևս հասանելի չի լինի։

Թարմացված (beta) տարբերակը փորձարկելու համար խնդրում ենք անցնել Արդշինբանկի պաշտոնական կայք հետևյալ հղումով:

Նոր տարբերակից կարող եք օգտվել Ձեր գործող օգտանունով և գաղտնաբառով։

Հին հարթակից թարմացվածին անցումը Ձեզ համար առավելագույնս հարմարավետ դարձնելու համար նոր տարբերակում հասանելի կլինեն նույն հնարավորություններն ու լիազորությունները, որոնք տրամադրվել էին Ինտերնետ բանկինգի գործող տարբերակում։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար։

Հարգանքով՝

Արդշինբանկ

[center_focus_news base_slug="նորություններ-fr-arm"]