Логотип

Գարեգին Երկրորդը մեկնել է Վատիկան. նա հանդիպելու է Հռոմի պապի հետ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում է ունենալու Հռոմի պապ Լևոն 14-րդ հետ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Կաթողիկոսը Վատիկան է մեկնել Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի, Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանի, Վեհափառ հայրապետի գավազանակիր Եսայի աբեղա Գրիգորյանի և Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Վահրամ ավագ քահանա Մելիքյանի ուղեկցությամբ։

Վատիկանում Գարեգին Երկրորդին կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Հիշեցնենք` Լևոն 14-րդը Հռոմի պապ ընտրվեց 2025 թվականի մայիսի 8-ին։

Sputnik Արմենիա